ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների, և պատերազմները կվերանան աշխարհի երեսից»

«Հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների, և պատերազմները կվերանան աշխարհի երեսից»
03.02.2017 | 00:05

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ «Համակարգված դավադրություն» աշխատության մասին օրերս դասախոսությամբ հանդես եկավ տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ: Ըստ վերջինիս, գրքի անվանումն ինքնին արդեն ամեն ինչ ներառում է, իրոք, կա մի շատ համակարգված դավադրություն:

«Համաշխարհային ֆինանսների և նյութական կարողությունների ահռելի զանգվածը փոքրաթիվ մարդկանց պատկանելու փաստն արդեն անվիճելի է,- ներկայացնելով Հակոբ Սանասարյանի աշխատությունը` ասաց Սարգիս Հացպանյանը:- Այսօր մեր ապրած աշխարհում շատ քիչ մարդկանց ձեռքում է հավաքված մոլորակի ամբողջ ունեցվածքը: Օրինակ, ՄԱԿ-ի 1996 թվականի «Զարգացման ծրագիր» զեկույցի տվյալներով՝ 358 միլիարդատեր կլանային ընտանիքների եկամուտը դոլարային հաշվարկով գերազանցում է երկրագնդի բնակչության 45 տոկոսի եկամուտները: 1909 թվականին, հավանաբար, այդ ընտանիքներն է նկատի ունեցել Վալտեր Ռատենաուն՝ ասելով, թե միմյանց ճանաչող 300 ընտանիք կանխորոշում են եվրոպական տնտեսության ճակատագիրը և հենց իրենցից էլ ժառանգորդներ են ընտրում:
Հենրի Ֆորդը՝ հայտնի Ֆորդը, դեռ 1925 թվականին Միացյալ Նահանգներում, «Նյու Յորք Թայմս» թերթում հայտարարել է` հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների, և պատերազմները կվերանան աշխարհի երեսից:
Սույն խնդրի առնչությամբ Նյու Յորքի քաղաքապետ Ջոն Խայլանը 1922 թ. մարտի 26-ի իր ճառում ասել է. «Մեր պետության իրական սպառնալիքը անտեսանելի կառավարությունն է, որը հսկա ծովահրեշի նման իր շոշափուկներն է տարածում մեր քաղաքի, մեր նահանգի, մեր ազգի վրա: Այդ ծովահրեշին գլխավորում է բանկիրային տների մի փոքր խումբ, որոնք սովորաբար կոչվում են «միջազգային բանկիրներ»: Այդ մի փոքր խումբը, իր եսասիրական նպատակով, իրականում ղեկավարում է մեր կառավարությանը»:


Նշելով, որ անցյալ տարի արդեն ներկայացրել է, թե Եվրոպայում ինչպես է զարգացել ֆինանսատնտեսական վիճակը, ինչպես են Հայոց ցեղասպանությունից հետո հայոց ունեցվածքի վրա նստել բանկային համակարգի մարդիկ, պարոն Հացպանյանն ասաց, որ Անգլիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Ավստրիայի ամբողջ բանկային համակարգն ընդամենը երկու ընտանիքի ձեռքում է գտնվում, և այդ երկուսն էլ սիոնիստական հրեա ընտանիքներ են, որոնց պարագլուխը հենց ռոտշիլդներն են: Ռոտշիլդն արդեն 19-րդ դարի վերջին իր բանկային համակարգով մենաշնորհային վիճակի էր հասել: Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհին, բացի իրենց ցեղային պատկանելությունն ունեցող արիստոկրատ վերնախավի անդամներից, ուրիշ ցանկացած մեկի հետ ամուսնություններն արգելել էր, բայց 20-րդ դարի սկզբին թագուհու մահից հետո Մեծ Բրիտանիայի ողջ արիստոկրատիան՝ թագավորական ընտանիքի անդամները, իշխանները, մյուսները, միանգամից փոխամուսնությունների գնաց ամբողջ բանկային համակարգն իրենց ձեռքում պահող այդ մարդկանց հետ:


«Համամարդկային ունեցվածքի զգալի զանգվածը սեփականած դավադիր ուժի առանձին հանգույցները (հիմնականում՝ միմյանց արյունակից ընտանիքները) սովորաբար մարդկությանը ներկայանում են «միջազգային», «համաշխարհային» կազմակերպություններ և այլ անվանումներով,- շարունակելով ներկայացնել «Համակարգված դավադրությունը»` ասաց տարածաշրջանային փորձագետը:- Կարելի է ենթադրել՝ այդպիսի գործելակերպը պայմանավորված է նրանով, որ դավադիր ուժի պարագլուխներն անցյալի փորձից գիտեն՝ իրենց կործանարար ու մարդակուլ ծրագիրը տարբեր ժողովուրդների մեջ կարող է արմատավորվել և իրականանալ միայն այնպիսի անունների քողի տակ, որոնք հասարակության մեջ հավատ են ներշնչում, իսկ, օրինակ, «միջազգային կազմակերպություն» անվանումը, մեծ մասամբ, դեռ ընկալվում է իբրև տարբեր ազգերի նախաձեռնությամբ ստեղծված և նրանց շահերից բխող մի միավոր: Օգտվելով մարդկանց մեջ կարծրացած այս թյուրիմացությունից ու թյուրըմբռնումից, համայն մարդկության կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու նպատակ հետապնդող այս դավադիր ուժը միջազգային կազմակերպությունների միջոցով աշխարհի երկրներին թելադրում է այնպիսի դրույթներ ու չափանիշներ, որոնք բխում են իր իսկ շահերից և հակասում մարդկության շահերին:
Եթե ոչ այդ ուժի, ապա ո՞ւմ շահերից են բխում, օրինակ, ազգային պետությունների դերի թուլացման, պետական կառավարման համակարգի ապակենտրոնացման, կառավարություններին տնտեսական գործունեությունից զրկելու, պետական ունեցվածքի վաճառքի, մահապատժի վերացման պարտադրանքը, ինչպես նաև միասեռականության, թմրամոլության, պոռնկության և այլ արատավոր երևույթների խրախուսումը կամ վարկային քաղաքականությամբ իրականացվող ակնհայտ մահարշավը»:


Սարգիս Հացպանյանի հավաստմամբ, այդ իրողությունն այսօր ծառացած է համայն մարդկության առջև, այսօր աշխարհի ցանկացած երկրում ոչ ոք զերծ չէ այդ հարձակումից:
«Փաստորեն, սակավաթիվ մարդկանց գերհարստանալու և ուրիշներին իշխելու, իսկ մարդկության մեծամասնության համար աղքատանալու և ստրկանալու պայմաններ են ստեղծվում, նաև հանցագործների համար ապահովվում են նրանց իսկ ձեռնտու պայմաններ, ինչպես նաև անհրաժեշտ բուժման կարիք ունեցողներին, այսինքն՝ բնական վարք ու բարքից շեղվածներին փորձում են համարել նորմալ մարդիկ և, ըստ էության, խրախուսվում է նրանց քանակի մեծացումը,- նշել է Հակոբ Սանասարյանն իր աշխատության մեջ:- Այսինքն՝ պետական համակարգի անդամալուծում, հանցագործությունների օրինականացում, արատավոր հասարակության գերակայության հաստատում: Պարզ է, որ այսպիսի իրավիճակը նշված կառույցի-ուժի համար երանելի պայմաններ է ստեղծում իր ծրագիրն ի կատար ածելու գործում:
Այդ ուժը, տվյալ պահի հասարակական ընկալմանը համապատասխան, մարդկությանը ներկայանում է այլևայլ ձևերով՝ օգտագործելով սուրբ գաղափարներ և ժամանակահունչ եզրեր (տերմիններ): Եվ այն ժամանակ, երբ բացահայտվում է շահարկվող գաղափարի տակ քողարկված բուն դավադիր նպատակը, նշված ուժը շրջանառության մեջ է դնում լուսավոր ապագա խոստացող, բայց իրականում քայքայիչ ու ավերիչ նպատակներ հետապնդող նորանոր գաղափարներ»:


Ըստ Սարգիս Հացպանյանի, բացահայտվում է, թե ինչու մեր պետությունն այս աստիճանի թույլ և արդեն գրեթե հանձնված վիճակում է այդ միջազգային, համաշխարհային կոչվող տարբեր կազմակերպությունների անվամբ հանդես եկող, բայց իրականում նույն կենտրոնից ղեկավարվող և մի նպատակ հետապնդող դավադիր ուժին, որը գործում է նաև Ֆրանսիայում, Հունաստանում և այլ երկրներում:
Գրքում նշված է նաև, որ հիշյալ ուժն իր զազրելի նպատակին հասնելու ճանապարհին հետևողականորեն քայքայում ու ոչնչացնում է մարդու կյանքն ապահովող բոլոր համակարգերն ու հենարանները, գլխավորապես՝ մարդուն օտարում է հենց իրենից ու բնությունից: «Համաշխարհային նոր կարգեր», «Օրակարգ-21», «Միասնական եկեղեցի», «Համաշխարհային եկեղեցի» և այլ, առաջին հայացքից ոչինչ չասող, սակայն նպատակայնորեն ստեղծված-հորինված գաղափարների քողի տակ, փաստորեն, իրականացվում են ցանկացած ազգային պետության, ընտանիքի, ազգային լեզվի, ազգային մշակույթի, գիտության, ազգային կրթության, ազգային ոգու, ազգային ինքնագիտակցության, ազգային արժանապատվության, ազգային հավատքի քայքայում և ոչնչացում: Թիրախ ընտրված երկրներում բացահայտորեն կասեցվում են գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացումը, մարդու բարեկեցությանն ուղղված գիտատեխնիկական նորույթների ներդրումը, որի պատճառով նաև քայքայվում ու ավերվում են բնական համակարգերը՝ մարդու կյանքի հենարանները: Մի խոսքով, պայմաններ են ստեղծվում աղքատության ու սովի խորացման, բնակչության թվի նվազեցման և ամենագլխավորը՝ այդ գործընթացների անշրջելիության համար:


«Իմ ապրած Ֆրանսիայում (ֆրանսերենը, իրոք, շատ հարուստ լեզու է), եթե այսօր ֆրանսիական դպրոցն ավարտած երեխային տաք մի շարադրություն, ասեք` չորս նախադասություն գրիր, ինքը ֆրանսերեն գրած իր այդ շարադրության երևի թե 80 տոկոսը տառասխալներով գրած կլինի, նույնիսկ իր անունը դժվարությամբ գրելու կարգավիճակին է հասել,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Սա խայտառակ իրավիճակ է, Վիկտոր Հյուգոյի լեզվից ենք խոսում: Այդ ամբողջ հարձակումը նաև Ֆրանսիայում է կատարվում, և մարդիկ չեն հասկանում, թե ինչպես ժամանակին աշխարհի տարբեր երկրների արիստոկրատիաների կողմից իրենց համար իբրև երկրորդ լեզու կամ պետական լեզու ընտրված ֆրանսերենին՝ այդքան երաժշտական, այդ սիրուն, հարուստ լեզվին, դպրոցն ավարտող, ավարտական հանձնող երեխաները չեն կարողանում նորմալ տիրապետել»:


Ըստ բանախոսի, Հայաստանում ևս վիճակը բարվոք չէ, և այս ամենը գալիս է նրանից, որ աշխարհում հետևողականորեն տարածվում է այն գաղափարը, թե ինչ կարևոր է լեզուն, ինչ կարևոր է գույնը, ինչ կարևոր է մշակույթը, պետք է խառնվի այդ ամբողջը, մենք ախր մարդ ենք՝ որտեղ էլ լինենք, հիմա համաշխարհայնացման (գլոբալիզացիոն) գործընթացներում, 21-րդ դարի պայմաններում այս ինչ անհեթեթ բաների հետևից եք ընկել, որ ինչ-որ ինքնություն պահեք, սահման պահեք, ի՞նչ սահման, բոլոր ժողովուրդները պետք է իրար հետ բարեկամանան, պետք է իրար հետ համերաշխ ապրեն, խաղաղության մեջ և այլն, և այլն, մարդու իրավունքները պետք է պահպանվեն յուրաքանչյուր պետությունում, տարբեր պետությունների քաղաքացիներն իրարից չպետք է տարբերվեն: Այդ ամենը մարդկանց կարող է գրավել, խաբել, բայց դրանք միայն մարդու ականջին հաճելի, սակայն իրականության հետ որևէ առնչություն չունեցող կարգախոսներ, գաղափարներ են:


«Երբ Խորհրդային Հայաստանի ժամանակ մշտական բնակության համար Հայաստանում հաստատվելու նպատակով Փարիզից եկել էի Երևան (Խորհրդային Միությունն ինձ, անշուշտ, շատ խորթ էր, բայց ինքն արդեն իր ավարտին էր մոտենում, խոսքս 1990 թվականի գարնան մասին է),- ասաց Սարգիս Հացպանյանը,- մի օր նստեցի սրճարանում, ինքս ինձ ասացի՝ այս մարդիկ (այսինքն՝ ձեր մասին էր խոսքը, Սովետական Միության քաղաքացի հանդիսացողներիդ դրսում ասում էին «հոմո սովետիկուս») չգիտեն դեռ այդ վայրի կապիտալիզմի ամբողջ աղետը, որ կարճ ժամանակ հետո գալու է այստեղ, սրբելու, տանելու է, և իրենք չեն հասկանալու, թե ինչքան արժեքներ ունեն կուտակած, որոնք մեկ առ մեկ իրենցից կխլեն, իրենք նույնիսկ վազելով այդ խաբկանքին կգնան: Ես, Ֆրանսիայում ապրելով վայրի կապիտալիզմի այդ ամբողջ աղետը, ինքս իմ մաշկի վրա շատ լավ զգացած մարդ, այստեղի մարդկանց պատմում էի այդ ամբողջի մասին, ասում, որ այստեղ յուրաքանչյուր մարդ մասնագիտություն ունի, անգործ մարդ չկա, ամեն մարդ բնակտարածությամբ ապահովված է և այլն, և այլն: Անպատկերացնելի է՝ Ֆրանսիայի բնակչության նույնիսկ 1 տոկոսը սեփական բնակարան չունի, չեն ունեցել, չեն ունենալու երբեք, իրենք վարկերով են ապրում, կրեդիտով, այդտեղ է ծնվում իրենց երեխան, արդեն 4-րդ, թե 5-րդ սերունդը՝ պարտքի տակ, և ամբողջ մի կյանք պարտքերը փակելով, ծայրը ծայրին հազիվ ապրում են: Այստեղ, անշուշտ, ցույց չեն տալիս այդ Ֆրանսիան, որտեղ 3-4 միլիոն մարդ գիշերը փողոցներում ստվարաթղթերի վրա է քնում կամ մետրոների մուտքերում, որտեղ տաք է գոնե, և այդ մարդկանց ամեն օր ճաշ են բաժանում»:


«Աղաղակող փաստերի համադրումից պարզ երևում է, որ, իրոք, գոյություն ունի կուռ ռազմավարությամբ (ծրագիր-մեթոդ-ֆինանս-հրահանգ-կատարող) գործող մի ուժ, որը ձգտում է տիրանալ աշխարհին և այն ղեկավարել մեկ կենտրոնից»,- նշված է «Համակարգված դավադրություն» աշխատության մեջ:


«Վերադառնանք այդ կազմակերպված ուժին, ինչ անուններով են հանդես գալիս այժմ համաշխարհային զարգացումներում վճռորոշ դեր կատարող միջազգային կազմակերպությունները՝ Միացյալ ազգերի կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի միություն, Համաշխարհային բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն,- ասաց բանախոսը:- Յուրաքանչյուր պետության հետ առնչվելիս այդ կազմակերպություններն ունեն պայմաններ, որոնք դնում են նրանց առջև, ասում՝ եթե դուք այս, այս, այս պայմանները կատարեք, նոր ձեզ ավելի առաջանցիկ, քաղաքակրթված փոխհարաբերություններով հասարակություն կսպասվի և ձեր նոր սերունդը՝ շատ ավելի կրթված, այդ նոր աշխարհին, համաշխարհայնացման գործընթացներին դեմ հանդիման, ընդունակ կլինի ոտքի կանգնել և այլն: Բայց իրականում դրա ճիշտ հակառակն է տեղի ունենում, այսինքն՝ այդ սիրուն խոսքերը, խայտաբղետ ներկապանակով ներկայացված նկարն իրականության մեջ չափից դուրս գորշ, շատ կոպիտ են և յուրաքանչյուր, այսպես ասած, ինքնիշխան պետությունում հինգերորդ շարասյան դեր են կատարում»:


Ըստ Հակոբ Սանասարյանի «Համակարգված դավադրություն» գրքի, «ազգային պետությունների դերն աստիճանաբար երկրորդականանում է»: Այս մասին, իրոք, պետք է լրջորեն մտածել, և ոչ միայն…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9643

Մեկնաբանություններ